»»ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր կազմակերպել էր
հանդիպում մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության
պետերի հետ` մարզերում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին
ծանոթանալու և առկա խնդիրները քննարկելու նպատակով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գարնան գյուղատնտեսական
աշխատանքների ընթացքին, աշնանացանի նախապատրաստման գործընթացին, մարզերում
գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավմանը, ցանքատարածությունների
ավելացմանը, մթերումների արդյունավետ կազմակերպմանն ու մթերման գների
կարգավորմանը, տեղական գյուղմթերքի իրացմանը և արտահանումների խթանմանը:
Անասնաբուծության ոլորտում ընդգծվել է հատկապես անասնաբուժական
ծառայությունների բարելավման և համայնքային անասնաբույժների ինստիտուտի
ներդրման կարևորությունը:

Մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուները մի շարք առաջարկներ են
ներկայացրել պետական աջակցությամբ իրականացվող ինտենսիվ այգիների հիմնման,
կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերի
շուրջ: Միաժամանակ նրանք հույս են հայտնել, որ վերոնշյալ ծրագրերի
բարելավումը թույլ կտա ոչ միայն թեթևացնել ներկա շահառուների վարկային
բեռը, այլև ընդարձակել շահառուների շրջանակը:

Քննարկվել են նաև գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման նոր
մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև ոլորտում ներգրավված անձանց
բարեկեցության ապահովմանն առնչվող մի շարք այլ հարցեր:

2018-06-20T20:19:56+00:00 Հունիսի 20 20:32|Քաղաքականություն|0 Comments