Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 20-ի հերթական նիստում քննարկելու է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:

ԿԸՀ-ից  հայտնում են, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի մասին դիմումներ են ներկայացրել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝

Թամարա Վոլոդյայի Սարգսյանը

Հասմիկ Նապոլեոնի Շափաղաթյանը

Նաիրի Էդիկի Բախշյանը

Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը

Սլավիկ Սուրենի Ամիրյանը

Սոֆյա Ղարիբի Պետրոսյանը

Աղասի Մամիկոնի Հակոբյանը

Դավիթ Խաչիկի Հարությունյանը:

Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմելու է նաև արձանագրություն՝ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատ տալու վերաբերյալ:

Նշենք, որ օրերս պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը: