Երեւանում հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։10-ի սահմաններում Սեբաստիա եւ Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչներ՝ 46-ամյա Կարեն Ս.-ի վարած «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի 07 ՕՕ 189 համարանիշի, 34-ամյա Ռոբերտ Ս.-ի վարած Opel մակնիշի 35 MՏ 515 համարանիշի եւ 32-ամյա Խաչիկ Ս.-ի վարած Mercedes մակնիշի 10 RR 107 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի ուղեւորներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 22-ամյա Սիլվա Պ.-ն եւ 42-ամյա Աննա Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։