Hraparak.am-ը գրում է,  որ դիմակավորված անձինք մտել են «Էլիպս» ընկերության գրասենյակ։ Թեեւ ասացին, որ գործողությունն Ազգային անվտանգության ծառայությունը չի իրականացնում, սակայն պարզ չէ, թե էլ որ ծառայությունը կարող է դիմակներով մուտք գործել տնտեսվարողի տարածք։

Միայն տեղեկացանք, որ թիրախը ոչ թե անվտանգության համակարգերի հետ կապված «Էլիպսն» է, այլ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որը արագաչափերն ու տեսախցիկներն է տնօրինում։ Թեեւ համառ լուրեր էին շրջանառվում, որ այն պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, սակայն դա բազմիցս հերքվել է։ «Էլիպսի» սեփականատերը Գուրգեն եւ Ալեքսան Զաքարյան եղբայրներն են, որոնք 50 տոկոս բաժնեմաս ունեն նաեւ «Սեքյուրիթի դրիմում»։​

Հ․Գ․ Քիչ առաջ մենք տեղեկացանք, որ ոչ թե ԱԱԾ-ն, այլ ոստիկանության 6-րդ վարչությնա աշխատակիցներն են դիմակավորված մտել են «Էլիպս» ընկերության գարսենյակ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում