ՀՀ Ազգային ժողովն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ հավանության տվեց գլխավոր դատախազի միջնորդությանը: Նշենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել էր քրեական հետապնդման ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Ձայները բաշխվել է հետեւյալ կերպ. 81կողմ,  3 դեմ:

Այս պահին էլ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ քվեարկելու է Գրիգորյանին՝ ազատությունից  զրկելու համաձայնություն տալու  միջնորդությունը: