Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 19-ին, ժամը  09:49 «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Արծվի թեւեր» հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» եւ «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենաները (վարորդը՝ Ի. Հ.):

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Բախման հետեւանքով «ԳԱԱԶել»-ը կողաշրջվել է, 3 հոգի, որից 2-ը անչափահաս երեխաներ են, քաղաքացիների օգնությամբ դուր են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն: