Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենան վերջին H խմբում ընդգրկված թիմերի հանդիպումները։ Կհանդիպեն Լեհաստանն ու Սենեգալը, այս խաղի ֆավորիտը Լեհաստանն է եւ Կոլումբիան ու Ճապոնիան։ Կոլումբիայի հաղթանակի հավանականությունն ավելի մեծ է։

Այսօր տեղի կունենա նաեւ A արդեն երկրորդ շրջանի հանդիպումը՝ Ռուսաստանը կհանդիպի Եգիպտոսի հետ։ Հետաքրքրական է, որ այս հանդիպման ֆավորիտը Ռուսաստանի հավաքականն է։

 

Իսկ նախօրեին տեղի ունեցան F եւ G խմբի հանդիպումները։

F խմբում Շվեդիան հանդիպեց Կորեային եւ հաղթանակ տարավ, Գերմանիան էլ անակնկալ արդյունք գրանցեց՝ պարտվելով Մեքսիկային։

G խմբում անակնկալներ չեղան։ Բելգիան 3։0 հաշվով խոշոր հաղթանակ տարավ Պանամայի նկատմամբ, Անգլիան հաղթեց Թունիսի հավաքականին։