Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 20:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տեղ-Կորնիձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ. ծնված 1990 թ.) դուրս է եկել ավոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ սահել դեպի ճանապարհամերձ հատվածը (մոտ 15 մետր):

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենան: Տուժածը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: