ՇՊՀ-ի առողջ և իրական ներուժի՝ մեծամասնության, իրացման այլընտրանք չունեցող ուղղությունը, որտեղ մերժվում է հինը և հստակ ուրվագծվում ՀԱՆՈւՆԸ.

Շիրակի պետական համալսարանում ձևավորվել է «ԻՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ» դասախոսական և ուսանողական շարժումը, որի նպատակն է.
1. Համալսարանում ակադեմիական միջավայրի վերահաստատումը՝ նեղանձնային պայքարի մերժում, համալսարանի իրական առաքելության վերհաստատում,
2. Դասախոսա-ուսանողական ներուժի համախմբումը «ՀԱՆՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ» ապագայի,
3. Համալսարանի զարգացման հեռանկարի ուղղված սպասման գնահատումը:
«ԻՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ» շարժման գործունեության «ճանապարհային քարտեզը».
1. Նախաձեռնող խմբի համալրում դասախոսներով և հատկապես ակտիվ, աշխատասեր ուսանողներով
2. ՇՊՀ զարգացման հայեցակարգի ընդհանուր գնահատում – Ծրագրի առաջին փուլ
3. Դասախոսական և ուսանողական ներուժի համախմբում – աշխատանքային խմբերի ձևավորում՝ իրականացնելու համար նպատակային աշխատանքներ
4. Խորքային հետազոտության իրականացում – ծրագրի երկրորդ փուլ
5. Բոլորի (դասախոսներ, ուսանողներ (նաև ապագա), հիմնադիր, գործատուներ) ընդունելի ծրագրի ստեղծում – համընդհանուր արժեքի ստեղծում:
Մանրամասները շուտով…

Արմեն Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից