Այսօր՝ հունիսի 18-ին, վաղ առավոտյան Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայում երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով կա առնվազն 3 զոհ, նրանցից մեկը 9-ամյա երեխա է:

Տուժել է 217 մարդ: Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 08:00-ի սահմաններում՝ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ: Աղբյուրը մանրամասնում է, որ ստորգետնյա ուժեղ ցնցումները զգացվել են ոչ միայն Օսակայում, այլ նաև հարևան պրեֆեկտուրաներում: