Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ են նշանակվել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Տիրան Խաչատրյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: