«Այսօր մենք իրականացնում ենք մեր խաղաղ բողոքի ակցիան»: Երեւանի Նալբանդյան փողոցում ի պաշտպանություն ձերբակալված Մանվել Գրիգորյանի ընթացող ակցիայի ժամանակ հայտարարեց Գրիգորյանի օգնական Մանուկ Մեսրոպյանը: Հավաքվածները վանկարկում են ազատություն գեներալին: Նրանք մի քանի րոպեյով փակեցին ճանապարհի երթեւեկելի հատվածը: Ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը: Նրանց եւ Մանվել Գրիգորյանի աջակիցների միջեւ բախում տեղի ունեցավ:

Ինչ վերաբերում է Էջմիածին քաղաքին, ապա այնտեղ գիշերը հանգիստ է անցել, քաղաքապետը իր հացադուլ հայտարարած օգնականի` Արսեն Կարապետյանի հետ գիշերել է կենտրոնական հրապարակում:

Առավոտյան ժամը 10-ին նախատեսված էր հանդիպում քաղաքապետի և նրա հրաժարականը պահանջող «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ ներկայացուցիչների միջև, սակայն հանդիպումը տեղի չունեցավ:

Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը լրագրողներին հայտնել է, որ պատրաստվում է գնալ մարզպետարան: