Հունիսի 16-ին, ժամը 13:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ  (մոտ 80 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք:

ՀՀ ԱԻՆ