Հունիսի 16-ին, ժամը 02:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Կարմիր» կոչվող կամուրջի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Honda fit» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված:

ՀՀ ԱԻՆ