ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հունիսի 16-ին ճանաչողական այցով Գյումրիում էր: Նախարարը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանին: Հանդիպման ժամանակ նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է ստեղծել մշակութային շարժական հարթակ, որը նաև գրադարան կներառի։

Այնուհետև նախարարն այցելեց Գալուստ Գյուլբենկյանի անվան նախկին հիվանդանոցի շենք, ծանոթացավ շենքային պայմաններին: Օրեր առաջ Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն նախարարին էր դիմել նախկին հիվանդանոցի շենքը Գյումրու երկրագիտական թանգարանին հանձնելու առաջակով։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ նախարարը վստահեցրեց, որ այս հարցը մշակույթի նախարարության առաջնային ուշադրության կենտրոնում է։ Մակունցը վստահեցրեց, որ հնարավորության դեպքում նախարարությունը կփորձի լուծել նաև Գյումրու համերգային դահլիճի հարցը։