«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 14-ից սահմանել է Հայաստանից կենդանիների ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի գերատեսչությունը հայտնում է, որ մասնավորապես, արգելքը վերաբերում է ողջ կենդանիների, թռչունների, սողունների, երկկենցաղների և հիդրոբիոնտների (ջրակենցաղների) բոլոր տեսակներին:

Չի արգելվում անձնական կենդանիների՝ շների, կատուների, ժանտաքիսների, ջրաքիսների, ինչպես նաև թութակների և դեղձանիկների ներկրումը, բայց երկու հատից ոչ ավելի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: