Կառավարության ասյօրվա նիստում ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագիծը:

«Ներկայացվող օրինագծով առաջարկվում է երթևեկության անվտանգությունը ապահովելիս արգելել ոստիկանության կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործումը»,-  ասաց նա:

Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը կարևորում է շարժական տեխնիկայի օգտագործման մասին հանրային անհրաժեշտության գաղափարն ու այդ ուղղությամբ նախաձեռնել է ոստիկանական պարեկային գործողությունը կանոնակարգող իրավական ակտերի փոփոխություններ:

«Առաջարկվում է ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածը թողնել անփոփոխ», — նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ հանրությունը չգիտի երեք տեսակի շարժական սարքի մասին:

«Ես ուզում եմ հասկանալ՝  որին է վերաբերում», — հետաքրքրվեց վարչապետը:

Վալերի Օսիպյանն էլ ասաց, թե խոսքը վերաբերում է շարժական մեքենաներին, որոնք հատուկ կահավորված են լինելու, որը վարորդներին հնարավորություն է տալու նախապես տեսնել մեքենան:

«Մենք հակասությունների մեջ ենք մտնում, մենք անընդհատ ասում ենք մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ բերենք էդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, ավելի շատ տուգանենք: Կարծում եմ՝ մենք այստեղ պրոբլեմ ունենք», — ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ խնդիր կա նաև ոստիկանների համազգեստներին ամրացված տեսախցիկների հետ կապված:

«Դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնել, որովհետև դա հավելյալ հարկ է քաղաքացիների վրա, երթևեկության անվտանգության խնդիրը ճանապարհների որակով լուծեք, որ մարդը ստիպված չլինի ճանապարհի կենտրոնում անդունդի հանդիպի, որ ստիպված պտտվի թռնի ձորը», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարելիյ Օսիպյանն ասաց, որ հարցը պետք է կարգավորել, որովհետև կան վարորդներ, կան քաղաքացիներ, որոնց մոտ անպատժելիության մթնոլորտ է ձևավորվում, ինչը ցույց է տվել իրենց ուսումնասիրությունները:

«Գուցե նախազգուշացումների համակարգ ներդնենք, խնդում եմ, պահանջում եմ, հրահանգում եմ, հրամայում եմ չմեծացնել քաղաքացիներին տուգանելու առիթներն ու հնարավորությունները», — նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց, թե պետք է հոգ տանել, որ անպատժելիության մթնոլորտը տեղի չունենա:

«Էդքան ոստիկանների գոյության պայմաններում ի՞նչ է նշանակում անպատժելիության մթնոլորտը», — ասաց նա:

«Եկեք պայմանավորվենք հետևյալը, որ շարժական մեքնենաները դուրս չեն գա ծառայության», — ասաց վարչապետը՝ նշելով, որ կընդունեն որոշումը, բայց այն բովանդակությունը, որ բարձրաձայնվեց այսօր, պետք է բացառվի: