Հունիսի 9-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 65-ամյա մի կին։ Նա հայտնել է, որ մարմնական վնասավծքները ստացել է Երեւանի Ադոնց եւ Շիրվանզադե փողոցների խաչմերուկում ընկելու հետեւանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 8-ին, ժամը 10.00-ին, վերոնշյալ փողոցների խաչմերուկում «ԳԱԶել» մակնիշի թիվ 8 երթուղային միկրոավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել կնոջը` պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն: