Մոտ 800 հազար աշխատավարձ ստացող նախարարներին նաեւ բնակարանի վարձի համար հավելյալ 100 հազար դրամ կտրվի: Կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից  մեկն էր սա:  Որոշումը միաձայն  ընդունեց կառավարության այսօրվա նիստում:

Սակայն  գումարը կտրվի այն նախարարներին, որոնք Երեւանի բնակիչ չեն:

«Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափ սահմանել՝ ամսական 100 000 ՀՀ դրամ»,- ասված է որոշման մեջ:

Փոխհատուցումը տրամադրվում է կառավարության անդամի` վարչապետին ուղղված դիմումի հիման վրա:

Տեղեկացնենք, որ Ազգային Ժողովի այն պատգամավորները, որոնք չեն ապրում Երեւանում, եւս ստանում են 100.000 դրամ՝ Երեւանում բնակարան վարձելու համար: