Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝  Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:

Նշենք, որ ավելի վաղ Արշավիր Ղարամյանը զբաղեցնում էր Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը և հրաժարական էր տվել հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ծեծկռտուքին հաջորդած բողոքի ցույցերից հետո: