Հունիսի 15-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության կադրերի վարչության ու ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ:

Անդրադառնալով ծառայության գործունեության հիմնախնդիրներին և առաջնահերթություններին` Վալերիյ Օսիպյանն ընդգծեց կոռուպցիոն ցանկացած դրսևորման բացառման հրամայականը` նկատելով, որ կադրերի անաչառ ու պրոֆեսիոնալ ընտրությամբ է պայմանավորված թե համակարգի արդյունավետության աստիճանը, թե բարոյահոգեբանական մթնոլորտը:

Ոստիկանության պետը կարևորեց հատկապես նոր ծառայության անցնողների հանդեպ սրտացավ և օբյեկտիվ վերաբերմունքը, քանի որ հաճախ առաջին տպավորությամբ է պայմանավորված ոստիկանի հետագա ողջ աշխատանքային կենսագրությունը:

Վալերիյ Օսիպյանը նշեց նաև կադրերի ներհամակարգային տեղաշարժի կանոնակարգման անհրաժեշտությունը` պատասխանատուներին հանձնարարելով ունենալ կադրային ռեզերվի անձնական քարտարաններ, ինչը թույլ կտա հստակ տեսնել առկա պատկերը և առավելագույն արդյունավետությամբ իրականացնել նոր նշանակումները:

Ոստիկանության պետը կարևորեց նաև աշխատանքային ու կատարողական կարգապահության ամրապնդման անհրաժեշտությունը, ինչի համար հիմք կդառնան գործնական պարապմունքներն իսկապես գործնական և առարկայական դարձնելուն ուղղված քայլերը, քանի որ իր պարտականություններին լիարժեք տիրպետող ոստիկանության ծառայողը միայն կարող է ողջ ծավալով կատարել պարտականությունները և և հասնել անհրաժեշտ արդյունքների:
Խորհրդակցության ավարտին Վալերիյ Օսիպյանը քննարկված հարցերի վերաբերյալ կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց մասնակիցներին:

ՀՀ ոստիկանություն