Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում տեղի ունեցավ ԱԱ-2018-ի բացման հանդիսավոր արարողությունը։ Բացման խաղի պաշտոնական հյուրերի ցանկում 20 երկրի ղեկավար է: Ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

30 րոպեանոց շոուի մտահղացման հեղինակը Ֆելիքս Միխայլովն է, որի ղեկավարությամբ են անցել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության և ԱԱ-2018-ի խմբային փուլի վիճակահանության միջոցառումները։