»»»«Ռուսաստանին կոչ ենք անում վերջ դնել Սիրիայի խաղաղ բնակիչների անմարդկային սպանություններին». ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյա

«Ռուսաստանին կոչ ենք անում վերջ դնել Սիրիայի խաղաղ բնակիչների անմարդկային սպանություններին». ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյա

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթն իր թվիթերյան էջում անդրադարձել է ՌԴ-ի կողմից Իդլիբ նահանգի դեմ ավիահարվածի եւ 44 մարդու մահվան փաստին:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ պետդեպարտամենտի պաշտոնյան գրել է. «Մենք տեսել ենք 44 սիրիացիների, ներառյալ 6 երեխաների  մասին հաղորդագրությունները, որոնք սպանվել են Զարդան բնակավայրի ուղղությամբ ռուսական ավիահարվածի ընթացքում: Մենք աջակցում ենք սիրիական ժողովրդին,  եւ Ռուսաստանին կոչ ենք անում վերջ դնել Սիրիայի խաղաղ բնակիչների անմարդկային սպանություններին»:

2018-06-14T23:53:22+00:00 Հունիսի 14 23:52|Արտաքին քաղաքականություն|0 Comments