ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը  ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար է նշանակվել Կնյազ Սարոյանը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
սիրով տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը համալրվեց ևս մեկ պրոֆեսիոնալով։

ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարումը վստահորեն հանձնում եմ նոր ղեկավարին։

Ձեզ եմ ներկայացնում ոլորտի գիտակներից մեկին՝ Կնյազ Սարոյանին, ում այսուհետ կարող եք դիմել հարցերով ու վարչության մյուս գործառույթների իրականացման առաջադրանքներով։ Կնյազին թեև կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ, բայց վստահություն ունեմ, որ արդյունավետ է աշխատելու»: