Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում գեներալ Մանվել Գրիգորյանն անդրադարձավ իր եւ Արթուր Ասատրյանի հարաբերություններին, ով ավելի հայտնի է Դոն Պիպո մականունով։ Նա նշեց, որ իրենք որեւէ խնդիր չունեն:

«Եթե հայ ազգն ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրա է բերում, ուրեմն աղջիկ, տղեն խառնում են իրար»,- ասաց նա։ Մանվել Գրիգորյանը վստահեցրեց, որ Արթուր Ասատրյանն իր հետ խնդիր չի ունեցել:

«Ո՞վ է, որ ունենամ, հակառակը՝ գնալու ժամանակ օգնել եմ, որ գնա: Գասպարյան Վովան ուզում էր բռներ, դատեր, չեմ թողել»։