Արցախում հունիսի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած պայմանագրային զինծառայող Վահագն էլոյանն ապրիլյան պատերազմի մասնակից էր, գրում է News.am-ը:

25-ամյա Վահագն Էլոյանը Երեւանի բնակիչ էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ մեկնել Արցախ ծառայության:

«Շատ լավ ընտանիք են, հրաշալի տղա էր Վահագնը, համեստ, բարի, կամեցող: Ամեն անգամ տեսնելիս ջերմ բարեւում էր: Տան միակ աշխատողն էր, քույր ունի, որն իրենից փոքր է: Շատ լավ երեխա էր, լավ սովորում էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին զինված զինծառայողի հարեւանները:

Վահագն Էլոյանի մտերիմ ընկերոջ խոսքով, վրջին անգամ մեկ ամիս առաջ էր եկել Երեւան. «Պարզ մարդ է, համեստ, ամաչկոտ, բռնցքամարտով էր զբաղվում: Ակտիվ մասնակից է եղել ապրիլյան պատերազմին, բայց երբեք ոչինչ չի պատմել: Չխոսկան տղա էր»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում