Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Կառավարության նախորդ նիստում ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Կառավարության որոշմամբ Նարեկ Սարգսյանին կփոխարինի Ավետիք Էլոյանը։ Վերջինս, այսօր նախատեսված կառավարության արտահերթ նիստում կնշանակվի Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար։

Ավետիք Էլոյանը մասնագիտությամբ ճարտարապետ է։ Երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում։