Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 01:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 17 հասցեում, Եղիշե Չարենցի անվան տոն-թանգարանում հերթապահություն կատարող ոստիկանության աշխատակցի հետ չի հաջողվում կապ հաստատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տոն-թանգարանի պահակակետի հատակին հայտնաբերել են 56-ամյա Թ. Ե.-ի  դին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Աղբյուրի տեղեկություններով՝ Թ. Յ.-ն աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ռազմականացված ջոկատներից մեկում։