Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) անդամներին, որոնք այս օրերին Հայաստանում են` մասնակցելու «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով հավաքին:

ՀՀԿ նախագահն իր խոսքում նշել է. «Սիրով ողջունում եմ Ձեզ Երեւանում եւ բարի գալուստ եմ մաղթում Հայաստան։ Ուրախ եմ հանդիպելու տարբեր երկրներից Հայաստան ժամանած երիտասարդների հետ, որոնք միավորվել են հստակ սկզբունքների եւ արժեքների շուրջ։ Համոզված եմ, որ հենց սկզբունքներն ու արժեքներն են թույլ տալիս քաղաքականության մեջ ներգրավված մարդկանց առաջնորդության հայտ ներկայացնել։ Ժամանակակից աշխարհում շատ կարեւոր է ունենալ հստակ սկզբունքներ եւ դավանել որոշակի արժեքների։ Հենց դրանք պետք է ամուր խարսխի դեր կատարեն այդ մարդկանց համար»։

Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում պատասխանել է Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին ներքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձություններին, Հայաստանի անվտանագության եւ արտաքին քաղաքականության մարտահրավերներին: