WalkoART ծածկանունով գերմանացի վիդեոբլոգերին հաջողվել է Շտուտգարտ քաղաքում նկարահանել նոր սերնդի Mercedes-Benz GLE քրոսովերը: Համապատասխան լուսանկարներով տեսանյութը հրապարակվել է բլոգերի YouTube ալիքում:

Վիդեոբլոգերին հաջողվել է լուսանկարել քրոսովերը միայն հետևից: Լուսանկարներում երևում է, որ նորույթը կպահպանի նախորդ մոդելի ճանաչվող պրոֆիլը, իսկ աչքի ընկնող տարբերություններից են նեղ հետևի լապտերները:

Ինչպես նշում է Motor.ru-ն, Mercedes-Benz GLE-ի նոր սերունդը կներկայացվի հիմնական մրցակցի՝ չորրորդ սերնդի BMW X5-ի հետ մեկտեղ: