Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ևՄիավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP)ներկայացուցիչների հետ:Հանդիպմանն ամփոփվել ենՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում ծրագրի արդյունքները: Քննարկվելեն նաև հետագա համագործակցության ուղղությունները, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացիկ իրավիճակն ու հեռանկարները:ՊԵԿ նախագահի տեղակալՄ. Փաշայանը կարևորելով ծրագրի՝ միջազգային չափանիշներին համահունչ իրականացումը՝ընդգծել է, որանհրաժեշտ է ներգրավել նաև երրորդկողմ՝ծրագրի նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման արդյունքում հայ-իրանական սահմանին կպարզեցվեն մաքսային ընթացակարգերը, կդյուրացվեն ուղևորների և տրանսպորտային միջոցների՝ սահմանահատման վրա ծախսվող ժամանակը՝ նպաստելով երկու երկրների միջև ուղևորափոխադրումների և ապրանքաշրջանառության ծավալների աճին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը: