Մամուլում արդեն նշվել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մնացել է առանց ոլորտները համակարգող փոխնախարարների: Irakanum.am-ի  տեղեկություններով շուտով Արծվիկ Մինասյանի տեղակալ կնշանակվի Մանե Ադամյանը, ով աշխատում է «Գործարար Հայաստան» հիմնադրում (նախկինում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ): Մանե Ադամյանը ևս համապատասխանում է այս կառավարության ՙ«տարիքային ցենզին»: Նա Սերժ Սարգսյանի «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներից է:

Հատկանշական է, որ Մանեն Հայաստանի զարգացման հիմնադրամ է եկել Կարեն Կարապետյանի հովանավորյալ Արմեն Ավակ Ավակյանի թիմի հետ և մշտապես մասնակցել վարչապետի մոտ անցկացվող թեմատիկ քննարկումներին, ՀԶՀ ներդրումային ծրագրեր կազմել, որոնք այդպես էլ դեռ իրականություն չեն դարձել: Նա ամենայն հավանականությամբ կհամակարգի հենց ներդրումների ոլորտը:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանի ղեկավարած նախարարությունում մոտալուտ նշանակումը ոչ միանշանակ է ընդունվել հատկապես փորձառու աշխատակիցների կողմից, որոնք չեն հասկանում, թե ինչպես կարող է Արմեն Ավակ Ավակյանի կադրը ղեկավարել իրենց և այդ բարդ ոլորտը:

Irakanum.am