Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ Կանադայում G-7- ի գագաթաժողովը, որին նա մասնակցել է, չափազանց հաջող է անվանել,  հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք իսկապես շատ հաջող G7 գագաթաժողով են անցկացրել», — ասել է Թրամնը:

Ամերիկայի առաջնորդի խոսքով, G7-ի գագաթաժողովի քննարկումները հիմնականում վերաբերում էին առեւտրի, ինչպես նաեւ անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերին: Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, գագաթաժողովի մասնակիցները շատ արդյունավետ բանակցություններ են վարել ազնիվ եւ փոխշահավետ առեւտրային հարաբերությունների վերաբերյալ:

«Մենք ցանկանում ենք եւ ակնկալում ենք, որ մյուս երկրները ԱՄՆ- համար ազնիվ պայմաններ ստեղծեն իրենց շուկաներում, մենք կձեռնարկենք բոլոր միջոցները, որպեսզի ամերիկյան արդյուաբերությունը եւ աշխատակիցներին պաշտպանենք անազնիվ առեւտրային գործելակերպից», — ասել է Թրամփը: