Կառավարությունն այսօր՝ հունիսի 8-ին իր որոշումներով նշանակեց Սյունիքի եւ Արմավիրի մարզպետներին: Նախ որոշում կայացվեց, որով  Աշոտ Ղահրամանյանն ազատվեց Արմավիրի մարզպետի պաշտոնից, իսկ Վահե Հակոբյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ՝ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, իսկ Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ: