Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 02:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեբաստիա փողոցի թիվ 22 հասցեի մոտակայում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1988 թ.) բախվել է կայանած «ԶԻԼ» մակնիշի ավտոկռունկին:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել ավտոմեքենան: