Հովհաննես Սահակյաննն այսօր վարչապետի որոշմամբ ազատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1531-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը՝
Հովհաննես Սահակյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի որոշման մեջ: