ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող, Գևորգ Խաչատրյանի վիճակը կայուն ծանր է։ Այս մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։  Գեւորգ խաչատրյանին Ստեփանակերտից տեղափոխել հնարավոր չի եղել, որի պատճառով Երեւանից բժիշկների խումբ է ժամանել Ստեփանակերտի հոսպիտալ։