«Ծառուկյան» խմբակցության 7 պատգամավորներ անձնական երաշխավորություն են ներկայացրել Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը հայտնել էին, որ երաշխավորագիր կստորագրեն Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար: