«Պարոն Հարությունյան, մենք իրավապաշտպանի կարիք չունենք: Ավելի լավ կլինի ներկայացնեք ձեր և ձեր գործընկերոջ՝ հասարակությանը կարտոշկա ու միս ուտողների բաժանելու արտահայտությունը»: Այս մասին ԱԺ հատուկ նիստում  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով  Հարությունյանին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

ԱԺ փոխխոսնակ Շարմազանովին էլ ասաց. «Էդ ի՞նչ 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր եք փոխանցել կառավարությանը, որտեղ ամեն երկրորդ քաղաքացին մի քանի վարկ ունի: Մեր երկրում կայուն զարգացել է արտաքին պարտքը՝ հասնելով մոտ 6 մլրդ 867 մլն դոլարի»:

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանին էլ՝ Վահե Էնֆիաջյանն ասաց. «Դուք ջերմոցային պայմաններում աճած քաղաքական գործիչ եք: Ամեն մի փայլուն բան չի, որ գլուխ է»:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։