2017 թվականի արդյունքներով՝ Գերմանիայի մայրաքաղաքը գլխավորել է աշխարհի այն քաղաքների վարկանիշային աղյուսակը, որոնցում բնակարանների գները տարեկան կտրվածքով ամենաշատն են աճում։ Աղյուսակը կազմել են Knight Frank միջազգային ընկերության փորձագետները։

Բեռլինում բնակմակերեսը անցած տարվա տասներկու ամիսների ընթացքում թանկացել է 20 տոկոսով։ Առաջատար քաղաքների տասնյակում են հայտնվել նաև Համբուրգը, Մյունխենը և Ֆրանկֆուրտը։

Բացի գերմանական քաղաքներից, առաջատար տասնյակում են հայտնվել նաև Իզմիրը (Թուրքիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա), Վանկուվերը (Կանադա), Հոնգկոնգը (Չինաստան), Բուդապեշտը (Հունգարիա) և Ռոտերդամը (Նիդերլանդներ). այս բոլոր քաղաքներում բնակարանների գինը մեկ տարվա ընթացքում աճել է 13 և ավել տոկոսով։