Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 33 շենքի բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 13 հրշեջ հատուկ ջոկատը և 1 ավտոսանդուղք։ Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ: Պարզվել է, որ նշված շենքի 15-րդ հարկի 126-րդ բնակարանում գազի արտահոսքից հրդեհի բռնկում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրշեջ-փրկարարները ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում այնտեղից դուրս են բերել 38-ամյա Սոնա Խաչատրյանին, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։

Նշված կենտրոնից SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ տուժածի վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ու ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ։