», Տեսանյութեր»Պուտինը «Կալիբր» թևավոր հրթիռներ է ուղարկել Միջերկրական ծով (տեսանյութ)

Պուտինը «Կալիբր» թևավոր հրթիռներ է ուղարկել Միջերկրական ծով (տեսանյութ)

«Կալիբր» թևավոր հրթիռներով հագեցած նավերը մշտական ռազմական հերթափոխի են անցել Միջերկրական ծովում՝ Սիրիայում ահաբեկչական գործողությունների պատճառով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական խորհրդակցության ժամանակ, փոխանցում է RT-ն:

«Սիրիայում միջազգային ահաբեկչական խմբավորումների գործողությունների սպառնալիքի պատճառով մշտական ռազմական հերթափոխի են անցել «Կալիբր» թևավոր հրթիռները»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ ծովային արշավների, զորավարժությունների և վերապատրաստման աշխատանքները պետք է շարունակվեն:

«Ընթացիկ տարում նախատեսված է նավերի և սուզանավերի 102 արշավ»,- հավելել է ՌԴ նախագահը:

2018-05-16T20:11:22+00:00 Մայիսի 16 20:38|Աշխարհ, Տեսանյութեր|0 Comments