Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 30-ին, ժամը 23:37-ին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արտենի միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 1-ին կմ-ին «SKANIA» մակնիշի KZX-801 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ Վրաստանի հանրապետության քաղաքացի՝ 1951 թ. ծնված Թոմա Թոիկիդզե) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Թ. Թոիկիդզեն բեռնատարից դուրս է բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուճածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, հերթապահել մինչ արտահոսող վառելիքի պարպվելը եւ իրականացրել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ: