Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում 11-այա տղա է մահացել։ Նշվում է, որ երկու եղբայրները՝ 11 եւ 8 տարեկան, իրենց շենքի մոտ գտնվող մանկական խաղահրապարակում խաղալիս են եղել, երբ ավագ եղբայրը լիմոնադի բաց շիշ է գտել ու խմել պարունակությունը։

Տանը երեխայի մոտ թունավորման նշաններ են ի հայտ եկել, նրան հոսպիտալացրել են, սակայն հաջորդ օրը տղան մահացել է։ Դեպքի առթիվ քննություն է սկսվել։