Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 30-ին, ժամը 22:40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 77 տանը գազը պայթել է, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աթոյան փողոցի թիվ 77/3 տանը (սեփականատեր՝ Ս. Բ.). տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:06-ին, մարվել՝ 23:15-ին:

Այրվել են տան տանիքի (2 քմ) եւ տանը կից խորդանոցի տանիքի (մոտ 6 քմ) փայտյա կառուցատարրերը: