«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե օրերս տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հանդիպման ժամանակ բավականին «նուրբ» թեմաներ են շոշափվել: Ասում են նաեւ` Արգամիչը ներդրողներ է բերել Հայաստան ու այդ մասին է խոսել: Նախագահականին մերձ աղբյուրներն էլ ասում են, թե Հովիկ Աբրահամյանը վերջերս հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, ու Սերժ Սարգսյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել նախկին վարչապետի հետ` «ինչ-ինչ» հարցերի շուրջ:

Հիշենք. ժամանակին, երբ Հովիկ Աբրահամյանն ԱԺ նախագահ էր, իսկ առջեւում ընտրություններ էին, Քոչարյան-Աբրահամյան զույգը հանդիպել էր ինքնաթիռում` գաղտնալսումը բացառելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում