«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 20-ին Սերժ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր նախորդ տարվա եկամուտների եւ գույքի հայտարարագիրը: Ըստ ներկայացված տվյալների՝ Սերժ Սարգսյանը 2017 թվականին ունեցել է 26 միլիոն 200 հազար 143.90 դրամ եկամուտ, որից 11 միլիոն 757 հազար 504 դրամը գոյացել է աշխատավարձից, 12 միլիոն 42 հազար 128.90 դրամը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից եւ այլ հատուցումներից եւ 2 միլիոն 400 հազար 511 դրամը աշխատանքի վարձատրություն եւ դրանց հավասարեցված այլ վճարումներն են:Անցած տարվա սկզբում Սերժ Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 21 միլիոն 100 հազար դրամ, իսկ տարվա վերջում՝ 24 միլիոն 300 հազար դրամ:

Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի նախորդ տարվա եկամուտը՝ ըստ հայտարարագրի, կազմել է 10 միլիոն 553 հազար 294.70 դրամ: Այս գումարը գոյացել է տրված փոխառություններից ստացված տոկոսներից եւ այլ հատուցումներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում