Կեմերովոյի «Զիմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհը խլեց 64 հոգու կյանք։ Նրանց մեծամասնությունը երեխաներ էին։ Զոհերի թվում են նաեւ լուսանկարներում պատկերված այս երկու փոքրիկ գեղեցկուհիները։

 

Նրանց մայրը՝ Օլգա Զադոենկոն, Ինստագրամում պատմել է հրդեհի մասին եւ թե ինչպես են դուստրերը՝ Վերոնիկան եւ Վասիլիսան, զոհ դարձել դրան։

«Մարտի 25 ին իմ դուստրերը կինոսրահում էին։ երկար սպասված մուլտֆիլն էին դիտում։ Սրահը լիքն էր երեխաներով ու նրանց ծնողներով։ Մուլտֆիլմն ավարտվեց, եւ լույսերը վառվեցին։ Դռները բացվեցին, իսկ այնտեղ սարսափելի ծուխ էր, ճիչեր էին լսվում։ Սակայն հրդեհային ոչ մի ազդանշան չէր հնչել։ Դուրս չեկանք, որոշեցինք սպասել օգնությանը։ Նստել էին գետնին ու սպասում էինք։ Մյուս դռները փակ էին, փախչելու տեղ չկար։ Շնչել հնարավոր չէր»,- գրել է Օլգան։

 

 

Զադոենկոն պատմել է, որ երեխաները սկսել են գիտակցությունը կորցնել։
«Երեխաների մեծ մասն արդեն կորցրել էր գիտակցությունը։ Ոչ մի տարհանում չկար։ Մեծամասնությունը հենց այնտեղ էլ մնաց․․․ Կան միայն միլիոնավոր հարցեր՝ ինչու, ինչպես, ինչպես հիմա ապրել․․․ Հավերժ հիշատակ իմ Վերոնիկային ու Վասիլիսային ու բոլոր նրանց, ովքեր այդ օրն այդպես էլ դուրս չեկան այդ դժոխքից»,- գրել է նա։