ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրավական չափանիշներ լրագրողի՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ ստանալու հարցման եւ այդ առնչությամբ պետական մարմնի պարտականության վերաբերյալ:

ՄԻՊ-ից հայտնում են, որ թեմայի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանին լրատվական գործունեություն իրականացնող մի շարք անձինք եւ լրագրողներ հասցեագրել են հարցադրումներ՝ կապված հայցվող տեղեկությունների տրամադրումը պետական մարմինների կողմից մերժելու իրավաչափության հետ:

Ներկայացված իրավիճակների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բարձրացված հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է իրականացնել իրավական ուսումնասիրություն եւ դրա արդյունքում նախանշել կոնկրետ չափանիշներ, որոնք պետք է կիրառելի լինեն լրագրողի՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ հայցելիս եւ պետական մարմնի՝ դրանց տրամադրման հարցը քննարկելիս: