Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնից, որտեղ հրդեհը 64 մարդու կյանք խլեց, հանել են ցուցանակը, ընթանում է շենքի քանդման նախապատրաստումը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին :

Սկսվել Է առեւտրի կենտրոնի քանդման նախապատրաստումը, աշխատում է միանգամից մի քանի միավոր շինարարական տեխնիկա, հանում են գովազդը, ցուցանակները եւ շենքի երեսապատվածքը: Միաժամանակ Կեմերովոյի բնակիչները ծաղիկներով եւ խաղալիքներով գնում են դեպի շենքի մերձակա հանպատրաստից վիթխարի հուշավայր:

Խանութների վարձակալներն ու սեփականատերերը, ստանալով իշխանությունների թույլտվությունը, առեւտրի կենտրոնից տանում են իրենց իրերն ու փաստաթղթերը:

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին: Հրդեհի հետեւանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: